«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը 2018թ.-ին պետք է հեռանա Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից, որովհետեւ լրանում է նրա 70-ամյակը եւ օրենքով նա այլեւս չի կարող պաշտոնավարել տարիքի բերումով:
 
Հարությունյանը, ինչպես գիտեք, սահմանադրական փոփոխություններ իրականացնող մասնագիտական հանձնաժողովի նախագահն է եւ, մեր տեղեկություններով, սահմանադրական փոփոխություններով չափազանց շահագրգիռ է:

Նա հույս ունի, որ խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու դեպքում 2018թ.-ից հետո Ազգային ժողովի կողմից 7 տարով կընտրվի սիմվոլիկ լիազորություններով նախագահ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում