«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Արմեն Գեւորգյանի հրաժարականի մասին լուրերի ֆոնին կառավարության ներսում կատաղի պայքար է ընթանում փոխվարչապետի պաշտոնի համար։ Այս պահին հիմնական հավակնորդը, ասում են, տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանն է։
Այսուհանդերձ, փոխվարչապետի պաշտոնն ստանձնելու հավակնություններ ունի նաեւ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը։ Նրա թեկնածությանը, սակայն, դեմ է Հովիկ Աբրահամյանը, որովհետեւ կարծում է, որ ֆինանսների նախարարն առանց այն էլ սուպերկառույցի գլխին է կանգնած, իսկ դառնալով փոխվարչապետ՝ կդառնա վարչապետին հավասար ազդեցություն ունեցող։ Հովիկ Աբրահամյանի թեկնածուն, ասում են, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն է։ Վերջնական որոշումը, սակայն, պետք է կայացնի Սերժ Սարգսյանը։ Հիշեցնենք նաեւ, որ փոխվարչապետ նշանակվում է նախարարներից որեւէ մեկը, եւ այդպիսի առանձին պաշտոն գոյություն չունի»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




























