ԵՄ անդամակցության թեկնածու երկրները՝ Ուկրաինան, Չեռնոգորիան, Իսլանդիան, Ալբանիան եւ այլ պետություններ միացել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերջին փաթեթին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ԵՄ Խորհրդի հաղորդագրությունը։

Աղբյուրը հիշեցնում է, որ ԵՄ Խորհուրդը սեպտեմբերին որոշում էր կայացրել հավելյալ սահմանափակումներ ընդունել ԵՄ անշարժ գույքի շուկայում ռուսական մի շարք բանկերի եւ ընկերությունների հասանելիության վերաբերյալ։ Արգելք էր կիրառվել նաեւ նավթի արդյունահանման ծառայություններ մատուցելու համար։ Ընդլայնվել էր նաեւ Ռուսաստան կրկնակի նշանակության ապրանքների արտահանման արգելքը։

«ԵՄ անդամակցության թեկնածու երկրները, ինչպես նաեւ Ուկրաինան, միանում են այս որոշմանը»,- հաղորդագրությունից հատված է մեջբերում գործակալությունը։