Ներկա ժամանակները ԱՄՆ-ի բանակի համար անցումային մեծ շրջան են, քանի որ ամերիկացի զինվորները ավարտում են իրենց դերակատարումը Աֆղանստանում: Այս մասին, ինչպես հաղորդում է ԱՄՆ-ի ՊՆ կայքը, հայտարարել է նախարար Չակ Հեյգելը:
Նա բարձր է գնահատել ԱՄՆ-ի բանակի՝ երկրի ազգային պաշտպանության գործում վերջին 13 տարիների ավանդը եւ զգուշացրել է հետագա դժվարությունների մասին:
«Ազգային անվտանգության աֆղանական ուժերն այսուհետ կկրեն երկրի անվտանգության ողջ պատասխանատվությունը: Դա հնարավոր է դարձել ամերիկյան զորքերի հսկայական ջանքերի շնորհիվ», - ասել է նախարարը:
Ըստ նրա՝ բանակի ուժը, կայունությունն ու նվիրվածությունը Ամերիկայի ազգային անվտանգության հիմքն են, եւ այսօր դրա ավանդը ազգային անվտանգության գործում կարեւոր է, քան երբեւէ:
Ներկայիս գլխավոր սպառնալիքը նախարարը էբոլայի տարածումն է անվանել, ահաբեկիչներին եւ գրոհայիններին: «Բանակի նկատմամբ պահանջները միայն կաճեն. Դրանք կլինեն տարաբնույթ եւ բարդ: Ահաբեկիչների եւ խռովարարների սպառնալիքները մեզ կուղեկցեն երկար, սակայն մենք պետք է գործ ունենանք նաեւ ռեւիզիոնիստական Ռուսաստանի հետ, դրա արդիական եւ ուժեղ բանակի հետ»,-ասել է Հեյգելը:




























