Փրկարար ծառայությունը հոկտեմբերի 16-ին, ժամը 01.46-ին ահազանգ է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի «3-րդ մաս» կոչվող թաղամասում ավտոմեքենա է արգելափակվել հողակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ 21015» 34 ԼՏ 433 պետհամարանիշով ավտոմեքենան: