Կրասնոդարի երկրամասի Տուապսե կուրորտի քննիչները բացահայտել են լողափի տարածքում կատարված դաժան կրկնակի սպանությունները, գրում է NEWSru-ն՝ վկայակոչելով ՌԴ ՔԿ-ի մարզային վարչությունը:
Աղբյուրը նշում է, որ քրեական պատիժ է սպառնում օրենբուրգցի 51-ամյա մի տղամարդու, որը սեւծովյան հանգստավայր էր ժամանել «վայրի» հանգստի համար: Տղամարդը գիշերում էր սեփական մեքենայում: Ձերբակալությունից հետո կասկածյալը խոստովանական ցուցմունք է տվել եւ կալանավորվել:
Աղբյուրը հիշեցնում է, որ Տուապսեի 46-ամյա բնակիչ Նիկոլայ Ժուկովի մարմինը՝ գլխի շրջանում վնասվածքներով, հայտնաբերվել էր Պրիմորիեի լողափում՝ սեպտեմբերի 28-ին: Իսկ երկու օր անց նույն ափում հայտնաբերել էին նրա 22-ամյա որդու՝ Անդրեյի մարմինը: Տղամարդիկ մահացել էին գանգուղեղային վնասվածքներից
Քննիչները քրեական գործ են հարուցել՝ ՌԴ ՔՕ-ի 111 հոդվածի 4-րդ մասով (Առողջությանը միտումնավոր ծանր վնաս հասցնելը, որը անզգուշության հետեւանքով հանգեցրել է տուժածի մահվան):
Կասկածյալի ձերբակալությունից հետո պարզվել է, որ սպանությանը նախորդել է վեճը: Տղամարդը ծովափին զբոսնելիս հանդիպել է Ժուկովներին, որոնք, ըստ նրա, հարբած էին եւ անվայել արտահայտություններ էին իրենց թույլ տալիս:



























