«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության աջակցությամբ Եվրոպական Խորհրդարանում հոկտեմբերի 15-ին ներկայացվել է Լեռնային Ղարաբաղի խումբը, որը նպատակ ունի խթանել քաղաքացիական հասարակության ու ժողովրդավարական կառավարման համակարգերը, ինչպես նաեւ եվրոպական արժեքների տարածումը՝ Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքում: Նմանատիպ խմբեր ձեւավորած են Ֆրանսիայի եւ Լիտվայի խորհրդարանների օրինակով, ԵԽ անդամները հիմնադրում են առաջին միջազգային խումբը, որը անցնում է ազգային սահմանները:

ԵԽ որոշ անդամներ պատրաստակամություն են հայտնել անդամակցել խմբին: Այն պատրաստվում է գլխավորել ԵԺԿ խմբակցության անդամ Ֆրանկ Էնգելը:

Եվրոպական քաղաքական ընտանիքի ազգությամբ տարբեր ներկայացուցիչներից կազմված ԼՂ խումբը նպաստելու է ԵՄ պաշտոնյաների, ՔՀԿ ներկայացուցիչների եւ ԼՂ բոլոր մակարդակների ներկայացուցիչների, ներառյալ քաղաքացիական հասարակության միջեւ կապերի հաստատմանը, նաեւ խթանելու է ճանաչողական այցերի կազմակերպմանը դեպի տարածաշրջան: Ոչ պաշտոնական խումբը հետաքրքված է նաեւ միջազգային խմբերում եւ ԵՄ ծրագրերում ԼՂ ներկայացվածության հարցով:

ԵԽ-ն նշել է, որ կարողությունների ամրապնդման կոմպլեմենտար միջոցներով Եվրամիությունը ի զորու է աջակցել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ գոյություն ունեցող հակամարտությունը լուծելու Մինսկի խմբի ջանքերին, իսկ խումբը կնպաստի այդ քայլերին:

«Այս խումբը մի օրգան է, որը միավորում է տարածաշրջանի հանդեպ գիտելիք ունեցող եւ հետաքրքություն ցուցաբերող մարդկանց, որոնք պատրաստ են Ղարաբաղի ժողովրդի տրամադրության տակ լինել», - բացատրում է պարոն Էնգելը: «Մենք ցանկանում ենք մարդկանց իրազեկել տարածաշրջանի չճանաչված հատվածի մասին, որը, ի վերջո, ժողովրդավար հանրապետություն է եւ ցուցաբերում է համապատասխան վարքագիծ»:

Պարոն Էնգելը ավելացնում է նաեւ, որ «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունը եղել է եւ կլինի Լեռնային Ղարաբաղը եվրոպական օրակարգում առաջադրող առանցքային դերակատար: Խմբի համար կենսական կարեւորություն ունի ապավինել ԼՂ իշխանությունների հետ հաղորդակցում եւ համագործակցություն ապահովելու ՀԵԲ-ի փորձին:

ԼՂ ներկայացուցիչները ողջունում են այս նախագիծը եւ երկու ղեկավար մարմինների միջեւ համագործակցության կոչերը:

«Սա բնականոն արդյունք է եւ ինչ-որ չափով ԵՄ իստիտուտների ընդունած պաշտոնական փաստաթղթերի կատարում, որը խրախուսում է ԵՄ պաշտոնյաներին մուտք գործել Լեռնային Ղարաբաղ եւ հանդիպել բոլոր մակարդակների ներկայացուցիչներին», -բացատրում է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան: