ԱՄՆ-ի Պետդեպի ներկայացուցիչ Ջեն Պսակին լրագրողներին «գաղտնի տեղեկություն» է հայտնել այն մասին, որ Ջոբ Քերին քաղցրի սիրահար է: Այս մասին նա ասել է ճեպազրույցի ժամանակ: Պսակիի մամուլի ասուլիսի տեքստային տարբերակը հրապարակվել է Պետդեպի կայքում:

Ճեպազրույցի ժամանակ Պսակիին հարցրել են, թե ինչ կար Քերիի ձեռքի պոլիէթիլենային տոպրակում՝ նախքան Էնդրյուս ավիաբազայից նրա մեկնումը: Այս թեման, ըստ լրագրողների, հարցերի տարափ էր առաջացրել Եգիպտոսում. այնտեղ հետաքրքրվում էին տոպրակի պարունակությամբ:

Պսակին հարցին տվել է հետեւյալ պատասխանը. «Ես ձեզ որպես գաղտնիք կասեմ, որ նա քաղցրի սիրահար է: Վստահ չեմ՝ տոպրակում հենց թխվածքաբլիթնե՞ր էին, թե՞ ոչ: Բայց կարող եմ ստուգել»:

Լրագրողների դիտարկմանը, թե Քերիի ձեռքին Safeway-ի (պարենային խանութների ցանցի անվանում) տոպրակ էր, դահլիճում ծիծաղ է առաջացրել:  «Դա հավանաբար թխվածքաբլիթ կամ կեքս է եղել:Ես կփորձեմ ձեզ համար պարզել դա», - ասել է Պսակին: