Հոկտեմբերի 16-ին, ժամը 00.10-ի սահմաններում, «Մերսեդես C 180» մակնիշի ավտոմեքենան Ձորաղբյուրից Զովք տանող ճանապարհին շրջվել եւ ընկել է ձորը, ինչի հետեւանքով ուղեւորուհին`1964 թ. ծնված Վարդիթեր Կարապետյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը՝ 1959 թ. ծնված Արտաշ Միլիտոսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ժամը 03.10-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Արտաշ Միլիտոսյանը մահացել է:

Կատարվում է քննություն: