Խորհրդարանական երեք քաղաքական ուժերի փողոցային ակտիվությունը իշխող Հանրապետական կուսակցության համար չի կարող ընկալվել որպես սպառանալիք: Այդ մասին այսօր՝ հոկտմբերի 16-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նրա համոզմամբ՝ երկրի ներքաղաքական կյանքում փողոցային աշնանային ցույցերի հերթական ակտիվությունն է տեղի ունենում, որը ոչնչով չի տարբերվում նախորդ նմանատիպ գործընթացներից: «Սա տեղի է ունենում ամեն տարի՝ ամառվանից հետո: Ընդ որում, այդ ակտիվությունը բավականին ծույլ է: Այդուհանդերձ, քաղաքականությունում իրենց տեղը ամրապնդելու համար քաղաքական ուժերին անհրաժեշտ են այսպիսի հանրահավաքներ, ուստի եղավ մեկը, կլինի եւս մեկը եւ այպես շարունակ», - նշեց Իսկանդարյանը: Նա հստակեցրեց, որ Հանրապետական կուսակցության անդամները զբաղեցրել են գրեթե բոլոր քաղաքական հարթակները՝ նախագահի պաշտոնը, Երեւանի քաղաքապետի աթոռը, խորհրդարանում մեծամասնությունը, ուստի նրանց համար բոլորովին պարտադիր չէ տեսնել, թե ինչ է տեղի ունենում ընդդիմության ներսում:




























