Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ այսօր երեկոյան ծրագրված հանդիպումը չկայացավ եւ տեղի է ունենալու մոտ ապագայում: Ըստ ԻՏԱՌ ՏԱՍՍ-ի՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Հանդիպումը նախապես համաձայնեցված ժամկետում չանցկացվեց՝ գրաֆիկի մեծ փոփոխության պատճառով: Մենք հույս ունենք, որ մինչեւ օրվա վերջ կհաջողվի հանդիպման նոր ժամկետ համաձայնեցնել»,- ասել է Պեսկովը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահը Միլան է ժամանում Բելգրադից, որտեղ ամբողջ օրը բանակցություններ են անցկացվել սերբական ղեկավարության հետ: