Պուտինն ու Մերկելը Միլանում երկար եւ հանգամանալից զրույց են ունեցել Մինսկի պայմանավորվածությունները կյանքի կոչելու թեմայով, հայտնում է ՆՏՎ հեռուստաալիքը՝ մեջբերելով նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին։

Ամենից առաջ քննարկել են Ուկրաինայի հարավ-արեւելքում հակամարտող կողմերին հաշտեցնելու գործընթացն ավարտելու բոլոր  ասպեկտները։
Աղբյուրը նշում է, որ Պուտինը եւ Մերկելը նախկինի պես համակարծիք չեն ներուկրաինական հակամարտության պատճառների հարցում։

Վլադիմիր Պուտինը եւ Անգելա Մերկելը նաեւ անդրադարձել են  հրադադարի ռեժիմի դիտարկման թեմային եւ «մանրամասն քննարկել գազի հարցը», - Պեսկովի խոսքերն է մեջբերում հեռուստաալիքը։ 

Հիշեցնենք,  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 16-ին ժամանել էր Միլան, որտեղ հոկտեմբերի 17-ին մասնակցելու է «Ասիա-Եվրոպա» (АСЕМ) 10-րդ գագաթաժողովի աշխատանքին։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հոկտեմբերի 17-ին նախատեսված հանդիպումը չի կայացել նախապես համաձայնեցված ժամկետում եւ  հետաձգվել է։