Հայաստանի ԱԻՆ-ում, հոկտեմբերի 16-ին, ժամը 18.13-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Աչաջուր գյուղում այրվում է անասնագոմի տանիք:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 41-րդ փողոցում` Հրաչիկ Մելիքբեկյանին պատկանող անասնագոմի տանիքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.15-ին, մարվել` 19.30-ին:
Այրվել են տանիքի կառուցատարրերը (մոտ 50 քմ) և տանիքում կուտակված մոտ 2տ անասնակեր:




























