Հայաստանի ԱԻՆ-ում, հոկտեմբերի 16-ին, ժամը 23.05-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 4-րդ շենքի 10-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ սանհանգույցում հայտնաբերել 52-ամյա Ա. Մ.-ի դին:
Մահվան պատճառների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:




























