Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ժամը 06.29-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Վաղարշյան փողոցի թիվ 22 շենքի առաջին հարկում գտնվող գեղեցկության սրահում:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.51-ին, մարվել՝ 07.04-ին:
Այրվել է «Միսս X» գեղեցկության սրահի նախասրահն ամբողջությամբ (30 քմ) եւ սրահի կախովի առաստաղը (1 քմ):




























