ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանին հավաստիացրել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում ներխուժել Ուկրաինայի արեւելք: Այս մասին գրում է «Վզգլյադ» թերթը՝ մեջբերելով Չեխիայի նախագահի գրասենյակի միջազգային բաժնի տնօրեն Գինեկ Կմոնիչեկի խոսքերը:
«Քանի որ 45 րոպեանոց զրույցի մեծ մասը Ուկրաինայի դեպքերին էր նվիրված, միանգամայն բնական է, որ նախագահին հետաքրքրել էր հարցը՝արդյոք տեղի ունեցող իրադարձությունները վտանգ են պարունակում Չեխիայի Հանրապետության համար... Նման վտանգ օրինակ կարող էր ծագել Ուկրաինայի արեւելք Ռուսաստանի ներխուժման դեպքում:
Սակայն Լավրովը վստահեցրել է, որ ոչ մի նման բան ռուսական կողմը չի նախատեսում», - փոխանցել է Կմոնիչեկը:
Ըստ աղբյուրի՝ նախագահ Զեմանը, մասնավորապես հետաքրքրվել է, թե ռուսական կողմի պաշտոնական հայտարարությունները որքանով են համապատասխանում կուլուարային զրույցներում հնչող մտքերին: Կմոնիչեկի խոսքով՝ պարզվել է, որ անձնական զրույցներում էլ զրուցակիցներից յուրաքանչյուրը նույն մտքերն է հայտնել, որոնք որ ասվում են հանրության առաջ:




























