ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընտրել է Անվտանգության խորհրդի 5 նոր ոչ մշտական անդամներին: Դրանք են Անգոլան, Մալայզիան, Վենեսուելան, Նոր Զելանդիան եւ Իսպանիան, հայտնում է MSN-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ԱԽ-ի քվեարկության առաջին փուլում անցել է Նոր Զելանդիան՝ 145 ձայնով: 132 ձայն հավաքած Իսպանիան երկրորդ փուլում առաջ է անցել 60 ձայն հավաքած Թուրքիայից:
Այսպիսով, Թուրքիան չի հաղթահարել ձայների անհրաժեշտ շեմը:
ՄԱԿ-ի Անվտանգութան խորհուրդը բաղկացած է 15 անդամների, որոնցից 5-ը մշտական են ու ունեն վետոյի իրավունք (ԱՄՆ, Չինաստան, Ռուսաստան, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիա) եւ 10-ը՝ ոչ մշտական: Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամներն ընտրվում են 2 տարի ժամկետով: Յուրաքանչյոր տարի ընտրվում են դրանցից 5-ը:




























