Պերմում ձերբակալել են 37-ամյա բնակչի, որը հրկիզման եղանակով երեք երեխայի սպանության մեջ է մեղադրվում: Այս մասին հայտնում է NEWSru-ն՝ վկայակոչելով ՌԴ ՔԿ-ի երկրամասային վարչության պաշտոնական կայքը:
Աղբյուրը նշում է, որ տղամարդը որոշել էր վրեժ լուծել զոհերի մորից: Նա վերջինիս բնակարանի մուտքի դռան վրա վառելիք է լցրել եւ կրակ տվել այն: Բռնկված հրդեհի հետեւանքով մահացել են բնակարանում գտնվող մանկահասակ երեք երեխաները:
Ըստ քննիչների՝ կասկածյալը անձնական թշնամանք է ունեցել տուժածների մոր նկատմամբ:
Առաջիկայում քրեական գործը կուղարկվի դատարան: Կասկածյալի եւ այրված բնակարանի տիրուհու միջեւ տարաձայնությունների պատճառները քննության շրջանակում առայժմ չեն հրապարակվում:




























