Հոկտեմբերի 22-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Գյումրի-Արեւիկ ճանապարհի 6-րդ կմ-ին «ԳԱԶ 2410» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել ծառին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ ուղեւորուհին մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել հիվանդանոց:

Կատարվում է քննություն: