Հայաստանի խորհրդարանը սկսել է «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխությունների մասին օրինագծի քննարկումները: Այս օրինագիծը կլրացնի այն փոփոխությունները, որոնք ուժի մեջ էին մտել հոկտեմբերի 1-ից, որտեղ այդ հարկատեսակը 3,5 տոկոսից նվազեցվել էր 1 տոկոսի այն սուբյեկտների համար, որոնց տարեկան շրջանառությունը 58,35 մլն դրամից պակաս է: Բայց միաժամանակ, նույն օրենքով փոքր բիզնեսին պարտադրվում է ամբողջությամբ աշխատել հաշիվ-ֆակտուրաներով՝ նշելով մատակարարներին եւ ապրանքների ձեռքբերման գները:

Այն ապրանքները, որոնց դեպքում չեն լինի մատակարարների անունները, պետք է 10 օրվա ընթացքում ինվենտարիզացիայի ենթարկվեն:

Սակայն փոքր բիզնեսի ներկայացուցիչների բողոքներից հետո, ըստ որոնց այդքան կարճ ժամանակ դա հնարավոր չէ անել (առանց հաշվապահական խորը գիտելիքների) ժամկետը երկարաձգվել է մինչեւ 2015-ի փետրվարի 1-ը:

Այս հետաձգումը նույնպես վերաբերում է մինչեւ հոկտեմբերի 1-ը ձեռքբերված ապրանքներին:  Դրանից հետո առանց հաշիվ-ֆակտուրայում մատակարարի անվան գնումներն արգելվում են: