Արարատի ավագանին ցանկանում է անվստահություն հայտնել քաղաքապետ Հայկ Հայկյանին: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:

Մեր տեղեկություններով՝ ավագանին այս հարցը ցանկանում է բարձրացնել նոյեմբերի 10-ից հետո կայանալիք նիստին: Ըստ որում՝ Հայկ Հայկյանին անվստահություն հայտնելուն կողմ է մոտ 12 անդամ: Խնդիրն այն է, որ քաղաքապետը հաշվի չի առնում ավագանուն, ընդհանրապես գլուխ չի հանում աշխատանքից: Ավագանու անդամները հրճվանքով մերձավոր շրջապատում պատմում են, թե ինչպես ավագանու նիստին փակ համարով զանգում են քաղաքապետին, վերջինս էլ վերցնում է, թե «մի րոպե, մի րոպե մարզպետարանից է, կառավարությունից է», մտնում է ներս, իբր խոսում ու վերադառնում: Ու այդպես փակ համարից, անանուն զանգեր անելով Հայկ Հայկյանին՝ ավագանու անդամները զվարճանում են: