«Ժողովրդական կուսակցության» ղեկավար Տիգրան Կարապետյանը, թեեւ լավ է վերաբերում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, բայց չի պատրաստվում միանալ եռյակին: «Չեմ ուզում, մաքուր եղել եմ, մաքուր էլ կմնամ մինչեւ վերջ»,- այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տիգրան Կարապետյանը:

Նա նշեց, որ եռյակը իշխանության պրոյեկտն է եւ նրանց գործունեությունն էլ համաձայնեցված է: «Էդ երեք ուժերն էլ եղել են իշխանության մաս, ինչ են արել: Ես լավ եմ վերաբերում Ծառուկյանին, նա բարերար է, կարգին տղա, արժանի է, տեսնենք՝ ինչ կլինի»,- ասաց ԺԿ առաջնորդը:

Տիգրան Կարապետյանն ասաց, որ այժմ ակտիվ գործունեություն չի ծավալում, քանի որ դեռ դրա ժամանակը չէ, երբ ժողովուրդը հասկանա, որ իշխանական էակները չեն կարող կարգի բերել երկիրը, այն ժամանակ էլ ինքը կակտիվանա: