Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը շենք է կառուցելու, որի բնակարանները տրամադրելու է իր աշխատակիցներին: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրներին:
Մեր աղբյուրները հայտնեցին, որ նախարարը մտադիր է բնակարանները մատչելի գներով վաճառել իր աշխատակիցներին, բոլոր նրանց, ովքեր կդիմեն եւ ունեն բնակարանի կարիք: Շենքը նախատեսվում է կառուցել հենց նախարարության մոտ, առայժմ շինարարությունը չի սկսվել, ամեն ինչ դեռ նախնական փուլում է:




























