Քրեակատարողական հիմնարկների վարչության նախկին պետ Հայկ Հարությունյանը դեռ աշխատանքի անցնելու առաջարկ չի ստացել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայկ Հարությունյանը:

Նա նշեց, որ դեռ հանգստանում է, գտնվում է քաղաքից դուրս: Կանցնի աշխատանքի նախկին ՔԿՎ պետը, թե ոչ, դեռ հայտնի չէ. «Դեռ չգիտեմ, չեմ կողմնորոշվել»:

Իսկ  որքանով են իրականությանը համաօատասխանում լուրերը, թե ինքը կնշանակվի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Հայկ Հարությունյանն ասաց, որ նման բան չկա, դա բամբասանքների շրջանակից է:

Նշենք, որ Հայկ Հարությունյանն աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն: Նրա փոխարեն ՔԿՎ պետ է նշանակվել Արթուր Օսիկյանը: