Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ժամը 01.22-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Դիան գյուղում քաղաքացին ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները ձորից (մոտ 20 մ) դուրս են բերել 59-ամյա Ք. Օ.-ին եւ հանձնել շտապօգնության աշխատակիցներին. վերջինս տեղափոխվել է Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:





























