Հիվանդանոցից հոկտեմբերի 26-ին, ժամը 01.30-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Նորագավիթի 4-րդ փողոցի թիվ 49/1 տան մոտից՝ «ազդրերի, գոտկատեղի եւ աճուկային շրջանի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 24-ամյա Անդրանիկ Գ.-ին, «որովայնի, վերին եւ ստորին վերջույթների ծակած-կտրած վերքեր» ախտորոշմամբ` 23-ամյա Արթուր Գ.-ին, «ազդրերի ծակած-կտրած վերքեր» ախտորոշմամբ` 20-ամյա Դավիթ Ա.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ըստ բժշկի տեղեկանքի՝ վերջիններս ի վիճակի չեն եղել հաղորդում տալու:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-համալիր միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 00.30-ին, Նորագավիթի 4-րդ փողոցի թիվ 49/1 տան մոտ, վիճաբանության ժամանակ, վերջիններիս նշված վնասվածքները պատճառել են 17-ամյա Նարեկ Հ.-ն եւ 21-ամյա Գեւորգ Հ.-ն:
Հոկտեմբերի 26-ին, ժամը 23.50-ին, Գեւորգ Հ.-ն ներկայացել է բաժին եւ տվել ցուցմունք: Ձեռնարկվում են միջոցառումներ Նարեկ Հ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:





























