ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Հարություն Մ.-ն գրավոր հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի սեպտեմբերի 26-ին հանրապետական հիվանդանոցում վիճաբանել է բուժանձնակազմի հետ, որի կապակցությամբ հիվանդանոց ժամանած ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցների կողմից ծեծի է ենթարկվել, այնուհետեւ` տարվել է ոստիկանության հիշյալ բաժին:
ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այնտեղ ոստիկանները շարունակել են իրեն ծեծի ենթարկել, ինչի հետեւանքով վատացել է ինքնազգացողությունը եւ շտապօգնության կողմից տեղափոխվել հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք:
Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:





























