Նոր Նորքի 8-րդ զանգվածում հոկտեմբերի 29-ին հայտնաբերվել է 73-ամայ կնոջ դի: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:
Մեր տեղեկություններով՝ դեպքի մասին ահազանգել է կնոջ թոռան ընկերը: Ս. Գ.-ի դին հայտնաբերվել է լոգարանում՝ զուգարանի եւ պատի արանքում՝ կիսասեղմված վիճակում: Կնոջը գլուխը վնասված է եղել, իսկ բերանի ձախ անկյունից հայտնաբերվել է լորձարնանման հետք: Ամենայն հավանականությամբ, տարեց կինը հանկարծամահ է եղել:




























