Վանաձորում մայիսի 31-ին դաժանի ծեծի ենթարկված՝ «Վանաձոր» առողջարանի պահակ 58-ամյա Լյովա Բուլղադարյանի գործով դատավարությունը սկսվում է:
NEWS.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ գործով կալանավորված 24-ամյա Բենիկ Ալեքսանյանը մեղադրվում է այն բանի համար, որ մայիսի 31-ի գիշերը ժամը 00:16-ի սահմաններում ալկոհոլային հարբածության վիճակում Լյովա Բուլղադարյանի առողջությանը դիտավորությամբ պատճառել է ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող:
Բենիկ Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նա գրավի դիմաց ազատ է արձակվել:
Գործը քննվում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Դատական առաջին նիստը նշանակված է նոյեմբերի 3-ին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ արնաշաղախ պահակին առավոտյան 06։30-ի սահմանում նկատել է առողջարանի տարածքում վազող մի աղջիկ եւ ահազանգել ոստիկանություն։ Լյովա Բուլղադարյանը մի քանի ժամ մնացել էր պահակակետի մոտ գետնին ընկած, նա մեծ քանակությամբ արյուն էր կորցրել։ Գործով կալանավորվել է 24-ամյա Բենիկ Սամվելի Ալեքսանյանը:





























