Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը հոկտեմբերի 31-ի ուշ երեկոյան որոշում է կայացրել՝ կալանավորելու քրեական հեղինակություն Զապին՝ Անդրանիկ Սողոյանին:
NEWS.am-ին գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Քրիստինե Մելքոնյանը հայտնեց, որ կալանավորման ժամկետը 30 օր է, միջնորդությունն էլ ներկայացրել է գլխավոր դատախազությունը:
Զապը տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
Հիշեցնենք, որ 46-ամյա Անդրանիկ Սողոյանը Չեխիայի Հանրապետության Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի /սպանութուն/, 235-րդ հոդվածի 1-ին մասի /շորթում/ մեղադրանքով հեռակա դատապարտվել է 22 տարվա ազատազրկման: Հոկտեմբերի 20-ին Անդրանիկ Սողոյանի նկատմամբ Չեխիայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից տրվել է եվրոպական կալանքի սանկցիա եւ հայտարարվել միջազգային հետախուզում: Հոկտեմբերի 30-ին ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երեւանի Խորենացի փողոցից հայտնաբերել եւ բերման էին ենթարկել Անդրանիկ Սողոյանին:




























