Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 2-ին, ժամը 05.12-ին ահազանգ է ստացվել, որ Գավառ-Սեւան ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ ժամը 05:13-ին ահազանգը փոխանցվել է ՄՃԿԿ կրտսեր հրահանգիչ փ/ծ ենթասպա Մովսիսյանին:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում Գավառ-Սեւան ավտոճանապարհի 27-րդ կմ-ում բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 68 ՕՕ 569 համարանիշի, «ԶԻԼ» մակնիշի (վարորդ Պ. Պ.) 20 TL 261 պետհամարանիշի եւ «ԶԻԼ» մակնիշի (վարորդ Գ. Օ.) 34 LL 567 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչից «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ ուղեւորը տեղափոխվել են Գավառ քաղաքի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակները բժիշկները գնահատել են ծանր: