Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 2-ին, ժամը 00.04-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ռուբինյանց եւ Դրոյի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Աուդի» մակնիշի 51 ZT 500 համարանիշի (վարորդ` Տ. Հ., ծնվ. 1992 թ.) եւ «ՎԱԶ-2107» մակնիշի 35 TO 105 համարանիշի (վարորդ` Մ. Գ., ծնվ. 1955 թ.)ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորներ 55-ամա Գ. Մ.-ն եւ 29-ամյա Շ. Մ.-ն տեղափոխվել են «Սրբ. Գր. Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը բավարար է:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:




























