Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 2-ին, ժամը 05.07-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Նոր-Նորք վարչական շրջանի 8-րդ զանգվածում` թիվ 42 ավտոբուսի վերջնականգառում, այրվում է ավտոմեքենա:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.19-ին, մարվել` 05.25-ին:
Այրվել է ՎԱԶ 2107 մակնիշի 34 VU 393 համարանիշի ավտոմեքենան` ամբողջությամբ (վարորդ Հ. Գ.):




























