Փրկարար ծառայությունը նոյեմբերի 3-ին, ժամը 02.28-ին ահազանգ է ստացել, որ «Մ-4» միջպետական ավտոճանապարհի Երեւան-Սեւան հատվածի 49-րդ կմ-ում ավտոմեքենան շրջվել է:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ՎԱԶ 2106» մակնիշի 25SS787 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել գազի արտահոսքը եւ դուրս բերել ճանապարհի երթեւեկելի հատված:




























