ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշմամբ, բեռնափոխադրումների ոլորտում գործող «Չորս ընկեր», «ՍՕՀՕ» եւ «Պրոֆիմպրոտեքս» ընկերությունների բողոքն ընդդեմ Հանձնաժողովի մերժվեց եւ ՏՄՊՊՀ որոշումը մնաց ուժի մեջ: Տնտեսվարողների բողոքը մերժվել է դատական բոլոր՝ 3 ատյաններում:

Հիշեցնենք, որ Հանձնաժողովը մամուլի տասնյակ հրապարակումների, ինչպես նաեւ առեւտրականների բողոքների հիման վրա լայնածավալ ուսումնասիրություն էր սկսել Թուրքիայից եւ Չինաստանից իրականացվող բեռնափոխադրումների ոլորտում: ՏՄՊՊՀ-ը պարզելէր, որ «Չորս ընկեր», «ՍՕՀՕ», «Պրոֆիմպրոտեքս» եւ «Նանիս» ընկերությունները, հակամրցակցային համաձայնության գալով, բարձրացրել էին փոխադրվող ապրանքի համար պահանջվող գինը. Թուրքիայից ներկրվող ապրանքի մեկ կիլոգրամի համար առեւտրականներից պահանջվող գումարը 4 դոլարից դարձել էր 8 դոլար, Չինաստանից ներկրվող ապրանքի դեպքում՝ 7-ի փոխարեն՝ 14 դոլար:

Բացի «Նանիս» ընկերությունից, մյուս երեքը դատական կարգով բողոքարկել էին ՏՄՊՊՀ որոշումը:

Ներկրման եւ իրացման ծավալներով խոշորը «Չորս ընկեր» նկերություննէ, որը, ՏՄՊՊՀ որոշման համաձայն պետբյուջե կվճարի  55 մլնդրամ, «ՍՕՀՕ» ընկերությունը՝ 30 մլն, իսկ «Պրոֆիմպրոտեքսը»՝ 10 միլիոնդրամ:

Մերժվել է նաեւ «ԳրեյթՎելլի» ընկերության հայցն ընդդեմ Հանձնաժողովի

ՀՀ Վճռաբեկ դատարանի մեկ այլ որոշմամբ մերժվել է նաեւ գինու եւ կոնյակի արտադրությամբ զբաղվող «ԳրեյթՎելլի» ընկերության հայցն ընդդեմ Հանձնաժողովի: ՏՄՊՊՀ որոշումը մնաց ուժի մեջ: Ընկերությունը ենթարկվել էր ֆինանսական պատասխանատվության՝ մրցակցային օրենսդրության պահանջների խախտման համար:

ՀՀ ՏՄՊՊՀ-ը կշարունակի պարբերաբար հասարակությանը ներկայացնել դատական կարգով բողոքարկված գործերի արդյունքները: