Հայաստանի գլխավո դատախազ Գեւորգ Կոստանյանը դեռ չի արձագանքել նոյեմբերի 5-ի գործով առաջին դատական նիստից առաջ՝ հունիսի 12-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի մոտ 5 ոստիկանների հրազենային վնասվածք հասցնելու համար կալանավորված, ապա ոստիկանական բաժանմունքում բռնության ենթարկված Հայկ Կյուրեղյանի ներկայացուցիչ, փաստաբան Երվանդ Վարոսյանի բողոքին, որով վերջինս պահանջում էր վերացնել Հատուկ քննչական ծառայության որոշումը:
«Եթե քաղաքական ենթատեքստով խնդիր լիներ, այսինքն անձը քաղաքական ակտիվություն ցուցաբերած լիներ, գուցե հույս ունենայի, որ արձագանք կլիներ: Սակայն Հայկ Կյուրեղյանի դեպքում հույս չունեմ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբանը:
Նշենք, որ Երվանդ Վարոսյանը գլխավոր դատախազին էր դիմել դեռ հոկտեմբերի 24-ին:
Հիշեցնենք, որ Հայկ Կյուրեղյանն իր նկատմամբ կիրառված բռնությունների վերաբերյալ դիմում էր ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն, որից հետո ՀՔԾ քննիչը նրանից գրավոր հաղորդում ու բացատրություններ էր վերցրել դեպքի առնչությամբ: Ըստ Հայկ Կյուրեղյանի՝ իրեն մարմնական վնասվածքներ են հասցրել ոստիկանական բաժանմունքում:





























