Փրկարար ծառայությունը նոյեմբերի 3-ին, ժամը 10.38-ին տեղեկություն է ստացել, որ Երեւանի Գյուլբեկյան փողոցի թիվ 29ա շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկակրարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ ննջասենյակում հայտնաբերել Վ. Թ.-ի դին (ծնված 1955թ.):





























