Հոկտեմբերի 31-ին Արմավիրի մարզի Նորապատ գյուղից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Արմավիրի բաժին բերման էր ենթարկվել 1974 թ. ծնված Ֆայզո Խ.-ն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա Արշալույս գյուղի արոտավայրից գողացել է երկու ոչխար` Նորապատ գյուղում վաճառելու նպատակով:

Ֆայզո Խ.-ն խոստովանել է կատարածը:

Գողոնն առգրավված է:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ոչխարները պատկանում են Արշալույս գյուղի բնակիչ Թեմուր Մ.-ին, ումից ընդունվել է հաղորդում:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Արմավիրի մարզի քննչական վարչություն: