Նոյեմբերի 2-ին, ժամը 15.15-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետի տարածքից բերման են ենթարկել 1987 թ. ծնված Միքայել Գ.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա 2014 թ. սեպտեմբերի 3-ից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի /մարդուն առեւանգելը/ 1-ին մասի մեղադրանքով:





























