Նոյեմբերի 2-ին, ժամը 23.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության է դիմել 27-ամյա երիտասարդ: Ըստ վերջինիս մոր հայտարարության՝ որդին մարմնական վնասվածքները ստացել է նույն օրը Երեւան-Սեւան ճանապարհի Հրազդան-Չարենցավան հատվածում՝ իրեն պատկանող «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով վթարի ենթարկվելու հետեւանքով:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:




























