ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության 2014թ. առաջին կիսամյակի աշխատանքային ծրագրի շրջանակում կատարված ուսումնասիրության արդյունքում ԿԳ նախարարության ենթակայության ՊՕԱԿ-ների կողմից գնումների գործընթացում արձանագրվել են մի շարք առերեւույթ խախտումների վերաբերյալ փաստեր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գլխավոր դատախազի խորհրդական Քրիստինե Մելքոնյանը:
Նախապատրաստված նյութերը դեռեւս հուլիսի 22-ին ուղարկվել են Երեւան քաղաքի քննչական վարչություն: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քր օր. 308 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նախաքննությունը շարունակվում է:
Մեր տեղեկություններով՝ այդ ՊՕԱԿ-ները Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան է, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը, Երեւանի պետական ճարտարապետաշինարարական համալսարանը եւ այլն:





























