Երեւանի Եզնիկ Կողբացու եւ Բուզանդի փողոցների խաչմերուկում, նոյեմբերի 3-ին, ժամը 16.15-ին, իրար են բախվել «Մերսեդես-Բենց» եւ «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով «Մերսեդես-Բենց»-ի 31-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Կատարվում է քննություն։