Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 52-ամյա Կամո Ն.-ն կամավոր հանձնել է «Իժ-18» տիպի, 16 մմ տրամաչափի, մեկփողանի ողորկափող որսորդական հրացան:
***
Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 57-ամյա Վարուժան Ա.-ն կամավոր ներկայացրել է 16 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացան:
***
Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 48-ամյա Մխիթար Ու.-ն կամավոր ներկայացրել 16 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացան:
***
Ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 43-ամյա Հովհաննես Զ.-ն բաժին է ներկայացրել «ՌԳԴ» տիպի նռնակ, նռնակի պայթուցիչ եւ ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 18 փամփուշտ:
***
Ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողների եւ վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 47-ամյա Արծվի Մ.-ն կամավոր հանձնել է «ՌԳԴ 5» տիպի նռնակ` պայթուցիչով, 5.45 մմ տրամաչափի 31 փամփուշտ եւ լուսարձակիչ:
***
Ոստիկանության Մեղրիի բաժնին կից պահպանության բաժամունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 51-ամյա Էդուարդ Ի.-ն կամավոր հանձնել է 5.45 մմ տրամաչափի՝ 83, 5.62 մմ տրամաչափի՝ 19 փամփուշտ եւ նռնակի պայթուցիչ:
***
Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 52-ամյա Արմեն Ա.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացան:





























