Երեւանի Իսակովի պողոտայի եւ Բաբաջանյան փողոցի խաչմերուկում, նոյեմբերի 3-ին, ժամը 19.00-ին, «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 47-ամյա մի կնոջ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը կնոջը պատճառել է մարմնական վնասվածք եւ իր մեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:

Կատարվում է քննություն։