Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի շենքերից մեկի դիմաց, նոյեմբերի 3-ին, ժամը 16.40-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 15-ամյա մի պատանու:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ տղան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է քննություն։




























