Աբովյան-Բյուրեղավան ճանապարհի 2-րդ կմ-ին, այսօր՝ նոյեմբերի 4-ին, ժամը 00.30-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան կորցրել է կառավարումը եւ դուրս եկել երթեւեկելի գոտուց:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով 30 եւ 31 տարեկան ուղեւորները մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։




























