Երեւան-Սեւան-Իջեւան-Նոյեմբերյան ճանապարհի 137-րդ կմ-ին, նոյեմբերի 3-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի, այնուհետեւ դուրս եկել ճանապարհի երթեւեկելի մասից:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով «ՎԱԶ-2106»-ի ուղեւորուհին տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։




























