Ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները նոյեմբերի 3-ին, ժամը 14.00-ին, Գուգարք գյուղի տներից մեկի մոտից բերման են ենթարկել 39-ամյա Դավիթ Դ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հոկտեմբերի 31-ից Լոռու մարզի Ընդհանուր իրավասության դատարանի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (Գողությունը) 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով նշանակված պատժի կրումից խուսափելու համար: