Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, նոյեմբերի 3-ին, ժամը 15.30-ին, Հովտաշատ գյուղից բերման են ենթարկել 38-ամյա Գասպար Ս.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա սեպտեմբերի 1-ից Բելառուսի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր այդ երկրի քրեական օրենսագրքի 205 հոդվածի 4-րդ մասի մեղադրանքով:

Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել նախաձեռնողին: