Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, նոյեմբերի 3-ին, ժամը 18.00-ին, Լեռնագոգ գյուղից բերման են ենթարկել 50-ամյա Լեւոն Մ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հոկտեմբերի 31-ից ոստիկանության Բաղրամյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 1-ին մասի մեղադրանքով:

Խափանման միջոցը` կալանք: